Կարևոր իրադարձություններ

Շատ արցախցիների նման այսօր իմ դուստրն էլ առաջին անգամ ոտք դրեց դպրոցի շեմին. Հարությունյան (տեսանյութ)

01 Սեպտեմբեր, 2022 14:25
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Շատ արցախցիների նման այսօր իմ դուստրն էլ առաջին անգամ ոտք դրեց դպրոցի շեմին. Հարությունյան (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Շատ արցախցիների նման այսօր իմ դուստրն էլ առաջին անգամ ոտք դրեց դպրոցի շեմին: Ես մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ կանաչ ճանապարհ, խաղաղ ու անհոգ, հետաքրքիր ու ջերմ հիշողություններով լեցուն դպրոցական տարիներ, որոնք կուղեկցեն իրենց ամբողջ կյանքի ընթացքում:

Մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում մեր բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ նոր ուսումնական տարում»:

 

Լրահոս

Դիտել ավելին