Կարևոր իրադարձություններ

Սեպտեմբերի 1-ի եղանակի տեսությունը

01 Սեպտեմբեր, 2022 09:55
Սեպտեմբերի 1-ի եղանակի տեսությունը

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: 

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին կբարձրանա 1-3 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Աշնան առաջին գիշերը մայրաքաղաքում եղել է 22-24 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +37....+39 աստիճան տաքություն։

Գերատեսչությունից զգուշացնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին