Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարարը Ալմելոյում հանդիպել է հայ համանքի հետ ու մասնակցել պատարագին

19 Հոկտեմբեր, 2015 23:38
Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարարը Ալմելոյում հանդիպել է հայ համանքի հետ ու մասնակցել պատարագին

Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարար, HDP կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ Ալի Հեյդար Կոնչան հոկտեմբերի 18-ին այցելել է  Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաք և հանդիպում ունեցել համայնքի ղեկավարների հետ: Ինչպես  հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կոնչան Նիդերլանդներում է գտնվում գալիք ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ:

Հանդիպմանը, որը կայացել է Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցում, մասնակցում էին նաև ՀՅԴ Նիդերլանդների կառույցի և Հայ Դատի հանձնախմբի անդամները: Ներկա է եղել նաև Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Փիթր Օմտզիխտը` Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունից:

Կոնչան իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայոց Ցեղասպանության   խնդրին: Նա նշել է, որ հայկական միջավայրում նա իրեն զգում է ինչպես տանը, իսկ հայկական կոտորածները նախորդ դարի սկզբին ոչ այլ ինչ են, քան ցեղասպանություն. «Բոլորս գիտենք, որ 1915-ին Օսմանյան Թուրքիայում բնակվող հայ ազգաբնակչությունը ենթարկվեց աղետալի ևարյունալի դեպքերի: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք հայ ժողովրդիտառապանքները, պետք է ասենք, որ կատարվածը ցեղասպանություն էր»:

Ալի Հեյդար Կոնչան մասնակցել նաև կիրակնօրյա պատարագին:

 

Լրահոս

Դիտել ավելին