Կարևոր իրադարձություններ

Բրիտանական զինվորներ Դոնբասում. որտեղի՞ց են նրանք հայտնվել

19 Հոկտեմբեր, 2015 23:22
Բրիտանական զինվորներ Դոնբասում. որտեղի՞ց են նրանք հայտնվել

Բրիտանիան Ուկրաինային մատակարարում է ոչ մահացու զենքեր, բրիտանացի ինստրուկտորները արդեն մի քանի ամիս է սովորեցնում են ուկրաինական զինվորներին:

Հոկտեմբերի սկզբին բրիտանական կառավարությունը հայտարարեց, որ ևս 25 մասնագետ է ուղարկում Ուկրաինա ուկրաինական բանակի պատրաստման ծրագրին մասնակցելու համար:

Այս ամենի հետ մեկտեղ կան բրիտանացիներ, ովքեր կռվում են հակառակ կողմում` Դոնբասում: Նրանցից է 30-ամյա մի տղամարտ, ով նախկինում ծառայել է բրիտանական բանակում: Նրա համար Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող հակամարտությունը առաջինը չէ: Նա պնդում է, որ կռվել է Բոսնիայում, և մտադիր էր միանալ «Իսլամական պետութուն» ահաբեկչական կազմավորման դեմ պայքարող քրդերին:

Տղամարդը, ով հրաժարվում է հայտնել իր անունը, Դոնբաս է եկել ոչ միայն այն պատճառով, որ Բրիտանիայում աշխատանք չունի և ապագա չի տեսնում, այլև այն պատճառով, որ համակրում է Ուկրաինայի աջերին և գտնում է, որ «այստեղ տեղի ունեցողը արևմտյան իմպերիալիստական ագրեսիա է Ռուսաստանի դեմ, այն մարդկանց դեմ, որքեր չեն խաղում Արևմուտքի կանոններով»:

 

Լրահոս

Դիտել ավելին