Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների շտաբի պետ է նշանակվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով , որ Աբրահամյանը չի մեկնի արձակուրդի. վերջինս կհամատեղի և՛ վարչապետի իր աշխատանքը, և՛ շտաբի պետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Ընտրությունների մասին օրենսգրքի 18-րդ հոդվածը արգելում է պետական պաշտոնյային քարոզարշավի ընթացքում համատեղել քարոզը և պետական պաշտոնը:
Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ նիստին քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: