«Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել եմ անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը` ավելացնելով.
«Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը, վստահեցնելով,որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը` հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու նրան հայտնաբերելու համար»։
Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս։