Կարևոր իրադարձություններ

Թուրքիան համակենտրոնացման ճամբար չէ. Դավութօղլու

19 Հոկտեմբեր, 2015 22:54
Թուրքիան համակենտրոնացման ճամբար չէ. Դավութօղլու

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում երկրի տարածքում թողնել ժամանող բոլոր փախստականներին։ Դավութօղլուն հայտարարել է, որ այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։

«Ոչ ոք չպետք է սպասի, որ Թուրքիան կվերածվի համակենտրոնացման ճամբարի, որտեղ մնում են բոլոր փախստականները։ Մենք չենք կարող ընդունել «մեզ փող տվեք, և նրանք կմնան Թուրքիայում» սկզբունքով համաձայնագիրը»։

Դավութօղլուն հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստվում է Թուրքիային հատկացնել հավելյալ 3 միլիարդ եվրո, սակայն իրենց ֆինանսական պահանջները կարող են աճել։

 

Լրահոս

Դիտել ավելին