Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    416

  • EUR

    393,5
    411,5

  • RUB

    5,86
    7,01

Կարևոր իրադարձություններ

Անցկացվել են հատուկ նշանակության վարժանքներ

16 Օգոստոս, 2022 20:05
Անցկացվել են հատուկ նշանակության վարժանքներ

Անձնակազմի դիմացկունության, ուժային և ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության որակները, խմբի կազմում ներդաշնակ գործելու կարողությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 16-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է մարտավարամասնագիտական պարապմունք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։


Դրսևորելով բարձր պատրաստվածություն և բարոյակամային հատկանիշներ, զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տարածք, իրականացրել բնակավայրի հետախուզման և հատուկ նշանակության օբյեկտների հայտնաբերման գործողություններ, ստացված տեղեկությունները փոխանցել հրամանատարությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին