Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    417

  • EUR

    397
    415

  • RUB

    5,93
    7,08

Կարևոր իրադարձություններ

Կարմիր խաչի աջակցությունը` «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին (լուսանկարներ)

15 Օգոստոս, 2022 13:04
Կարմիր խաչի աջակցությունը` «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին (լուսանկարներ)

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Աղետներին արձագանքման, Առաջին օգնության և հոգեբանների թիմերը՝ ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, օգոստոսի 14-ին Սուրմալու» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր՝ աջակցելու որոնողափրկարարական և քարամաքրման աշխատանքներին, ըստ անհրաժեշտության ցուցաբերելու առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն, տրամադրելու ջուր և սնունդ՝ իրականացնելու կառավարությանն աջակցող դերը մարդասիրական ոլորտում:

Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի Աղետներին արձագանքման թիմը՝ ժամանելով Իջևանից, համալրեց դեպքի վայրում աշխատող ՀԿԽԸ թիմի կազմը:

Օգոստոսի 15-ին ժամը 11:00-ին  նրանց շարքերը համալրեց նաև ՀԿԽԸ Վայոց ձորի մարզային մասնաճյուղի Աղետներին արձագանքման թիմը:

Ընդհանուր առմամբ արձագանքման աշխատանքներում ներգրավված է ՀԿԽԸ 100-ից ավելի աշխատակից և կամավոր, այդ թվում՝  անձակազմի 10 անդամ, արագ արձագանման թիմի կամավոր 36 անդամ, 20 առաջին օգնող, 6 հոգեբան և 30 աջակցող կամավոր:

Արձագանքի 21 ժամերի ընթացքում, առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 90 անձի, որոնք ունեցել են վերջույթների վնասվածքներ, ծխահարություն, հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 120 անձի՝ տուժածների հարազատներին, ընկերներին, քաղաքացիներին և փրկարարական աշխատանքներին մասնակցող կամավորներին:

Արագ արձագանքման ծառայությունների, ոստիկանության աշխատակիցներին, տարածքում գտնվող քաղաքացիներին տրամադրվել է ջուր (ավելի քան 500 շիշ), չոր սնունդ (ավելի քան 250 անձի) և դիմակներ` հորդորելով կրել և պահպանել անվտանգության կանոնները (1000 անձի):

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը՝ աջակցելով տոնավաճառի պայթյունի արձագանքին և այս ծանր պահին գտնվում են մեր քաղաքացիների կողքին:

 

Լրահոս

Դիտել ավելին