Կարևոր իրադարձություններ

Ինչպես են փոխանցվում պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը

15 Օգոստոս, 2022 10:58
Ինչպես են փոխանցվում պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը

Երևանի տարբեր վայրերում պայթուցիկների տեղադրման մասին հաճախակիացած ահազանգերի վերաբերյալ Հայկական միասնական տեղեկատվական հարթակից անհրաժեշտ են համարում հայտնել հետևյալը․

«Վերջին ամիսներին պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը տարբեր մարմիններին փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով։

Էլեկտրոնային նամակներ ուղարկող անձանց պարզելը մեծ մասամբ տևական և բարդ գործընթաց է։

Կեղծ ահազանգեր հնչեցնող անձանց հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը բարդանում է նաև այն պատճառով, որ հաճախ էլեկտրոնային նամակներ ուղարկողներն այլ երկրների քաղաքացիներ են լինում։

ՀՀ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պայթուցիկի մասին ահազանգի ստացման դեպքում բնակչության անվտանգությունից ելնելով՝ հաղորդված թիրախներից անպայմանորեն պետք է տարհանվեն քաղաքացիները, ինչպես նաև իրականացվեն ստուգման աշխատանքներ։

Թեև նախկինում հնչած բոլոր ահազանգերը եղել են կեղծ, սակայն ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումները շարունակում են պահպանել բարձր զգոնություն և իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք սահմանված են նման արտակարգ հաղորդումների համար»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին