Կարևոր իրադարձություններ

Արոնյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին

09 Օգոստոս, 2022 15:11
Արոնյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ի իր էջում շնորհավորել է Հայաստանի հավաքականին.

«Ուզբեկստանի, Հնդկաստանի երիտասարդ թիմերն անհավանական ելույթներ ունեցան, բայց Հայաստանն ինձ համար առանձնահատուկ է։ Արծաթ նվաճել և ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է, և ես շատ հպարտ եմ դրա համար։ Հուսով եմ, որ նման սենսացիոն ելույթը կարժանանա համարժեք ճանաչման»,- գրել է Արոնյանը։

Հիշեցնենք, որ Հնդկաստանում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը արծաթե մեդալ է նվաճել՝ մրցաշարում տանելով ամենաշատ հաղթանակները՝ 9: 

Լևոն Արոնյանը բաց թողեց Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 7-րդ տուրի պարտիաները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին