Կարևոր իրադարձություններ

Շախմատի մեր հավաքականը` օլիմպիադայի արծաթե մեդալակիր

09 Օգոստոս, 2022 13:27
Շախմատի մեր հավաքականը` օլիմպիադայի արծաթե մեդալակիր

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում հաղթել է Իսպանիայի թիմին:

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Իսպանիայի ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը:

Հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը: 

Այդպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 19 միավոր և Ուզբեկստանի հետ կիսեց 1-2-րդ տեղերը:

Լրացուցիչ գործակիցներով օլիմպիադայի չեմպիոն ճանաչվեց Ուզբեկստանի ընտրանին:

Մեր թիմը դարձավ արծաթե մեդալակիր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին