Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    416

  • EUR

    393,5
    411,5

  • RUB

    5,86
    7,01

Կարևոր իրադարձություններ

Նախագահի հրամանագրերով նշանակվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ

08 Օգոստոս, 2022 21:40
Նախագահի հրամանագրերով նշանակվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նշանակվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ: Հրամանագրում մասնավորապես ասված է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հուլիսի 22-ի ԲԴԽ-71-Ո-203 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վահե Դոլմազյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»։

Ըստ հրամանագրի՝ Վարդգես Սարգսյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր: Կարապետ Բադալյանը նշանակել հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր: Սարգիս Դադոյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին