Կարևոր իրադարձություններ

Որքան գումար է հատկացվել Թալինի ԲԿ-ի վերակառուցման համար

04 Օգոստոս, 2022 18:40
Որքան գումար է հատկացվել Թալինի ԲԿ-ի վերակառուցման համար

Արագածոտնի մարզում առողջապահական ոլորտում ևս պետական միջոցներով ծավալուն ներդրումներ են կատարվում։ Մարզի տարբեր համայքների բժշկական կենտրոններում այս օրերին ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի, մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանի և Ռազմիկ Թադևոսյանի հետ երեկ եղել է Թալինում և հետևել տեղի ԲԿ-ի վերակառուցման աշխատանքներին։

Մարզպետը շրջել է բժշկական հաստատության մասնաշենքերով, զրուցել շինարարների հետ, հորդորել հետևողական լինել աշխատանքի որակի հարցում։ Սերգեյ Մովսիսյանը առանձին հանդիպում է ունեցել ԲԿ-ի ղեկավար Ազատ Ղուկասյանի և բուժանձնակազմի հետ, լսել նրանց հարցերն ու պատասխանել դրանց։

Արագածոտնի մարզպետարանից տեղեկացնում են, որ Թալին ԲԿ-ի վերակառուցման համար պետությունը հատկացրել է 1 մլրդ 300 մլն դրամ, աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023 թ․ նոյեմբերին։

 

Լրահոս

Դիտել ավելին