Կարևոր իրադարձություններ

Արտառոց բան չկա. Վալեր Օրդյանը` Տավուշի շուրջ խոսակցությունների մասին

04 Օգոստոս, 2022 15:55
Արտառոց բան չկա. Վալեր Օրդյանը` Տավուշի շուրջ խոսակցությունների մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր լուրեր էին տարածվել, որ Տավուշի սահմանին կուտակումներ են, ադրբեջանական ուժերը զորք ու տեխնիկա են կուտակել։

Shabat.am-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վալեր Օրդյանի հետ` պարզելու մարզում տիրող վիճակն ու սահմանային իրադրությունը:

Ըստ խոսնակի` Տավուշում ընդհանուր վիճակը ինչպես միշտ եղել է, այդպես է. «Արտառոց բան չկա, մարզում խուճապ չկա»:

Իսկ ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Վալեր Օրդյանն ասաց, որ իրենք իրավասու չեն նման ինֆորմացիա տրամադրելու:

Հիշեցնենք, որ Shabat.am-ը Տավուշի սահմանային իրավիճակի վերաբերյալ զրուցել էր նաև ՀՀ Պն մամուլի խոսնակի հետ, ում հավաստմամբ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն աչալրջորեն հսկում են իրենց վստահված պետական սահմանը, լիարժեք տիրապետում են, վերահսկում իրավիճակը:

Ն.Բ.

 

Լրահոս

Դիտել ավելին