Կարևոր իրադարձություններ

ՊՆ խոսնակը` Տավուշի սահմանի կուտակումների մասին

04 Օգոստոս, 2022 11:38
ՊՆ խոսնակը` Տավուշի սահմանի կուտակումների մասին

«Հրապարակի» տեղեկություններով՝ Տավուշի սահմանին կուտակումներ են, ադրբեջանական ուժերը զորք ու տեխնիկա են կուտակել։ Կուտակումներ կան մարզի տարբեր հատվածներում, օրինակ Այգեպարի մոտ գտնվող նախկին օդանավակայանի հատվածում:

«Հրապարակ»-ի աղբյուրի պնդմամբ՝ տեսանելի են տասնյակ տանկեր, զորք։ Թեպետ բնակիչների շրջանում մեծ խուճապ չկա, սովոր են նման բաների, սակայն պատրաստվում են ցանկացած սցենարի, գիշերը գազալցակայաններում հերթեր են եղել։

Shabat.am-ը կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ` ճշտելու` արդյոք հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում կուտակումներ կան, որին ի պատասխան խոսնակն ասաց.

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն աչալրջորեն հսկում են իրենց վստահված պետական սահմանը, լիարժեք տիրապետում են, վերահսկում իրավիճակը: Այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է»:

 

Ն.Բ

 

Լրահոս

Դիտել ավելին