Կարևոր իրադարձություններ

Իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը ներկա սերնդի գործն Է. Քեմերոն

19 Հոկտեմբեր, 2015 21:54
Իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը ներկա սերնդի գործն Է. Քեմերոն

Իսլամական ծայրահեղականության տարածման սպառնալիքի դեմ պայքարը ներկա սերնդի գործն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է կառավարության հակաահաբեկչական նոր ռազմավարության գործարկման առթիվ տարածված մեկնաբանության մեջ:

«Ես ավելի վաղ արդեն ասել եմ, որ իսլամական ծայրահեղականության ոչնչացումը լինելու Է մեր սերնդի պայքարը: Դա ամենալուրջ սոցիալական խնդիրներից մեկն Է, որը մենք պետք Է լուծենք: Ահաբեկչության հակազդման կառավարական նոր ռազմավարությունը այն ընտրության հստակ ազդանշանն Է, որը մենք արել ենք, որպեսզի վճռականորեն դիմակայենք թունավորող գաղափարախոսությանը»,-ասված Է Քեմերոնի հաղորդագրության մեջ:

Այսպես, նորամուծության համաձայն՝ 16-ամյա եւ 17-ամյա դեռահասների ծնողներն իրավասու են իշխանություններից պահանջել՝ իրենց երեխաներից առգրավելու անձնագրերը, եթե կասկածներ հայտնվեն, որ նրանք կարող են լքել երկիրը Մերձավոր Արեւելքում ահաբեկչական խմբավորումներին միանալու նպատակով: Նաեւ ռազմավարությունը նախատեսում Է երեխաների եւ ներշնչման ենթակա անձանց հետ ցանկացած աշխատանքից հեռացնել նրանց, ովքեր մեղադրվել են «ահաբեկչություն» հոդվածով հանցագործություններ կատարելու մեջ կամ մասնակցել են ծայրահեղական գործունեության:

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարությունը սեպտեմբերին հայտնել Է, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում երկրում ահաբեկչության հետ կապված ձերբակալությունների թիվը 2014 թվականի մարտից աճել Է 31 տոկոսով՝ մինչեւ 299՝ պատմական առավելագույնին հասնելով 2001 թվականի սեպտեմբերից նման վիճակագրություն վարելու ողջ ժամանակաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին