Կարևոր իրադարձություններ

Պատերազմի դեպքում Հայաստանն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, ներառյալ՝ ճանաչումը. Էդվարդ Նալբանդյան

07 Հոկտեմբեր, 2015 21:52
Պատերազմի դեպքում Հայաստանն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, ներառյալ՝ ճանաչումը. Էդվարդ Նալբանդյան

Այսօր Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է հրադադարի ռեժիմի խախտմանը, խաղաղ բնակիչների զոհվելուն: Ըստ նրա՝ «ակնհայտ է, որ ստատուս քվոն խախտված է, և մենք ունենք խնդիր ճանաչելու՝ Արցախի Հանրապետությունը»: Նա նաև հարցրել է, թե ինչ սցենարներ է մշակում ՀՀ կառավարությունը, եթե ԵՏՄ-ին անդամակցի Ադրբեջանը:

«Ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը, որպես երաշխավոր, անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, ներառյալ՝ ճանաչումը»,-հայտարարել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները արդեն բացահայտ եւ թիրախային հայտարարություններ են անում այն մասին, թե ով է հանդիսանում հրադադարի ռեժիմի խախտման պատճառը եւ խոսում են խախտումների հետաքննության մեխանիզմի անհրաժեշտության մասին։ Հայաստանը համաձայն է դրան, իսկ Ադրբեջանը հրաժարվում է։ Հետեւաբար, համանախագահողների հայտարարությունից հետեւում է, որ այդ միջադեպերի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա, հավելել է Նալբանդյանը։

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը եւ կոմիտեի անդամ Էլիոթ Էնգելը նամակ են ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ խնդրելով լրացուցիչ ջանքեր գործադրել հրադադարի պահպանման ռեժիմի անխաթար շարունակման համար, եւ Ուորլիքը ողջունել է այդ նախաձեռնությունը։

«Իհարկե, մենք էլ ենք ողջունում այն, ինչ ասել են եւ դիպուկահարների հետքաշման, եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին։ Դրա դեմ Ադրբեջանն է հանդես գալիս», - հայտարարել է Նալբանդյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին