Կարևոր իրադարձություններ

Հարսանիքի մեկնող ընտանիքից 20 կին և երեխա զոհվել է

21 Հուլիս, 2022 15:26
Հարսանիքի մեկնող ընտանիքից 20 կին և երեխա զոհվել է

Պակիստանում հարսանիքի մեկնող 20 կին և երեխա է խեղդվել Ինդոս գետում: Հաղորդում է Daily Mail-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Փենջաբ նահանգում։

65 տուժածները, այդ թվում՝ փեսացուն, ափ են դուրս եկել ինքնուրույն։

Խեղդվել է առնվազն 20 մարդ, ևս 30-ը համարվում են անհետ կորած:

Տեղի պաշտոնյա Ասլամ Տասլիմը պատմել է, որ նավակում գտնվողները նույն ընտանիքի անդամներ են եղել։

Զոհվածների թվում, որոնց հաջողվել է գտնել, եղել են բացառապես կանայք և երեխաներ, քանի որ նրանց մեծ մասը լողալ չի կարողացել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին