Կարևոր իրադարձություններ

Ուրախալի լուր բոլորիս համար. Անահիտ Ավանեսյան

20 Հուլիս, 2022 23:18
Հեղինակ՝ Անահիտ Ավանեսյան
Ուրախալի լուր բոլորիս համար. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Արդեն 20 երեխա է ծնվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում` անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում: 

Ընդհանուր ծրագրի կիսամյակային արդյունքներով 44 երեխա է ծնվել, ունենք 104 հղիություն։

Նմանատիպ ծրագրերի նպատակը անպտղություն ունեցող զույգերին օգնելն է` նպաստելով մեր երկրում ծնելիության աճին:

Ծրագրի մասին ավելին՝ https://bit.ly/3B4xPJB»,-նշել է նա։ 

 

Լրահոս

Դիտել ավելին