Կարևոր իրադարձություններ

Քերոբյանը և Սիրիայի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

18 Հուլիս, 2022 19:05
Քերոբյանը և Սիրիայի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին։

Քննարկվել են մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում երկկողմ համագործակցության և գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։

Առանձին անդրադարձ է կատարվել հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու անցկացմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին