Կարևոր իրադարձություններ

Ինչպես է ներկայացել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության մասին ահազանգող անձը

18 Հուլիս, 2022 13:00
Հեղինակ՝ Հայկ Կոստանյան
Ինչպես է ներկայացել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության մասին ահազանգող անձը

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի տեղադրման ահազանգի մասին:

Նա նշել է, որ ենթադրյալ ռումբի առկայության մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։

Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգ էր ստացվել, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ կա տեղադրված: Ավելի ուշ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ռումբ չի հայտնաբերվել:

 

Լրահոս

Դիտել ավելին