Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    430,5

  • RUB

    5,94
    6,89

Կարևոր իրադարձություններ

Սևանից Երևան ուղղությամբ երթևեկությունը 4 օր կիրականացվի այլընտրանքային ճանապարհով

14 Հուլիս, 2022 16:08
Սևանից Երևան ուղղությամբ երթևեկությունը 4 օր կիրականացվի այլընտրանքային ճանապարհով
 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքների պատճառով Սևանից դեպի Երևան ուղղությամբ երթևեկությունը 4 օր կիրականացվի այլընտրանքային ճանապարհով:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: 
 
«Հուլիսի 13-16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Սևանից դեպի Երևան ուղղությամբ։ Գործելու է Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային ավտոճանապարհը: Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
 

Լրահոս

Դիտել ավելին