Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին

12 Հուլիս, 2022 21:13
Վարչապետն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է հյուրերին և շնորհավորել նրանց Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակի կապակցությամբ:

Զավեն Խանջյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին հանդիպման համար ու ներկայացրել Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք կապերի, մեր պետության առջև ծառացած մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին