Կարևոր իրադարձություններ

Ոսկեհատի մանկապարտեզի վերանորգման աշխատանքները մեկնարկել են (լուսանկարներ)

11 Հուլիս, 2022 15:49
Ոսկեհատի մանկապարտեզի վերանորգման աշխատանքները մեկնարկել են (լուսանկարներ)

Կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում, մեր համայնքի կողմից 2022 թվականին ներկայացված հայտերից մեկով մեկնարկել են Ոսկեհատի մանկապարտեզի վերանորգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից:

Նորոգվելու են շենքի հիմնական եւ նկուղային հարկերը, փոխվելու են դռները, պատուհանները, ամրակայվելու եւ սալիկապատվելու է հատակը, անցկացվելու է ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգ, կատարվելու է ցանկապատի եւ տաղավարների տեղադրում։

Աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է 37 միլիոն 788 հազար ՀՀ դրամ՝ պետության 70% համաֆինանսավորմամբ:

Աշխատանքերի ավարտին բնակավայրի երեխաների համար կստեղծվեն լավագույն շենքային պայմանները՝ նախադպրոցական կրթություն ստանալու համար, ինչպես նաեւ կապահովի 15 հիմնական աշխատատեղ:

Հիշեցնենք, որ այս տարի մեր համայնքից ներկայացվել են հետեւյալ սուբվենցիոն հայտերը՝

Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծ (նախկին՝ Սպանդարյան) եւ Գրիգոր Լուսավորիչ (նախկին՝ Կամո) փողոցների մայթերի հիմնանորոգում

Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղու (ջրահեռացման) համակարգի կառուցում

Էջմիածին քաղաքի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգում եւ Ոսկեհատ գյուղի մանկապարտեզի վերանորոգում

 

Լրահոս

Դիտել ավելին