ԱՄՆ-ն ևս 400 մլն դոլարի ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղարին օժտել է լիազորություններով՝ Ուկրաինային օգնելու նպատակով հատկացնելու մինչև 400 մլն դոլար ընդհանուր գումարի չափով ամերիկյան պաշտպանական արտադրանք և ծառայություններ, ինչպես նաև անցկացնելու ռազմական պատրաստություն և ուսուցում»։