Կարևոր իրադարձություններ

Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 10 ահազանգ է ստացվել

01 Հուլիս, 2022 08:31
Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 10 ահազանգ է ստացվել

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Ավան վարչական շրջանում՝ 700 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 6000 քմ,

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում՝  2000 քմ, Առինջ գյուղում՝ 500 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ 1500 քմ, Ներքին Պտղնի գյուղում՝ 5000 քմ, Աբովյան քաղաքում՝ 3000քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 2.92 հա։

 

Լրահոս

Դիտել ավելին