Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ինչպես արագ նիհարել` օրական 3 անգամ գետնին պառկելով

19 Հոկտեմբեր, 2015 19:50
Ինչպես արագ նիհարել` օրական 3 անգամ գետնին պառկելով

Նրանք, ովքեր ցանկանում են կարճ ժամանակահատվածում, առանց հյուծիչ դիետաների ու հոգնեցնող մարմնամարզության ազատվել ավելորդ քաշից, ունեն հրաշալի այլընտրանք:

Ինչպես նշում է Healthy Life Vision կայքը, ճապոնացի բժիշկ Ֆուկուցուձիի մշակած մեթոդն անցած 10 տարվա ընթացքում օգնել է նիհարել միլիոնավոր կանանց: Հրաշագործ մեթոդի կիրառումը հետևյալն է. վերցրեք միջին չափի սրբիչ, գալարաձև փաթաթեք ու թելով կապեք այն և դրեք մեջքի տակ, ինչպես որ ցուցադրված է նկարում:

Այս վիճակով օրական 3 անգամ պառկեք հարթ մակերևույթի վրա` 5 րոպեով: Այդ ընթացքում այնպես արեք, որպեսզի ոտքերի բութ մատներն ու ձեռքերի ճկույթներն իրար կպած լինեն: Անհրաժեշտ է, որպեսզի ձեռքերն ափերի հատվածով դրված լինեն հատակին:

Վարժությունն ավարտելուց հետո պետք չէ անմիջապես վեր կենալ: Սկզբում ուղղեք ձեռքերն ու ոտքերը, հետո շրջվեք ձախ կողմի վրա, մի քիչ պառկեք, հետո նստեք ու հանգիստ բարձրացեք:

Աղբյուրը նկատում է, որ սկզբում այս դիրքը բավական ցավոտ ու անհարմար է, սակայն ցավը հաղթահարելու ու մեթոդն ամեն օր կիրառելու դեպքում արդյունքը երկար սպասել չի տա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին