Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են FLY BAGHDAD ավիաընկերության Բաղդադ- Երևան- Բաղդադ երթուղով չվերթերը

24 Հունիս, 2022 11:10
Մեկնարկել են FLY BAGHDAD ավիաընկերության Բաղդադ- Երևան- Բաղդադ երթուղով չվերթերը
 «Զվարթնոց» օդանավակայնի ֆեյբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ մեկնարկել են FLY BAGHDAD ավիաընկերության Բաղդադ- Երևան- Բաղդադ երթուղով չվերթերը: 
 
«FLY BAGHDAD ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 23-ից մեկնարկել է Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթերը:
 
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
 
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flybaghdad.net կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
 
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ»
 

Լրահոս

Դիտել ավելին