Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ էր ՀՀ-ի ողջ տարածքում դադարեցվել հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը

24 Հունիս, 2022 09:30
Ինչո՞ւ էր ՀՀ-ի ողջ տարածքում դադարեցվել հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ երեկոյան էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը:

«Սիրելի հայրենակիցներ,

Եղանակային պատճառներով պայմանավորված՝ էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը: Կատարված վթարավերականգնողական  աշխատանքների արդյունքում հեռարձակումն արդեն  վերականգնվել է։

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:  

 

Լրահոս

Դիտել ավելին