Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանն ու Իվա Պետրովան պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական դարձնել աշխատանքային շփումները

23 Հունիս, 2022 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Իվա Պետրովան պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական դարձնել աշխատանքային շփումները

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահը շնորհավորել է Իվա Պետրովային կարևոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ գործունեություն մաղթել: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ԱՄՀ-Հայաստան համագործակցության 30-ամյակի և շեշտել ԱՄՀ կողմից կատարվող ուսումնասիրությունների դերը հայկական տնտեսության համար:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և սերտ աշխատանքային համագործակցության պատրաստակամություն հայտնել: Իվա Պետրովան գոհունակությամբ է արձանագրել  այս տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության գրանցած տպավորիչ ցուցանիշները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական վերջին զարգացումներին, հարկային ու դրամավարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին և հանրային այլ ոլորտներում ներդրումների հարցերին:

Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանն ու Իվա Պետրովան պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական դարձնել աշխատանքային շփումները:

 

Լրահոս

Դիտել ավելին