Կարևոր իրադարձություններ

Հաղորտիում երազում են հարսանիքների ու արժանապատիվ խաղաղության մասին. «Փաստ»

23 Հունիս, 2022 09:00
Հաղորտիում երազում են հարսանիքների ու արժանապատիվ խաղաղության մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախի Մարտունու շրջանում՝ հարավարևել յան հատվածում է տեղակայված թթենիներով, հուշարձաններով, յուրահատուկ բնապատկերով ու, ի վերջո, անկոտրում ու ջերմ բնակչություն ունեցող Հաղորտին: Ինչպես մեր գրեթե բոլոր գյուղերում, այստեղ ևս կենցաղային խնդիրներ կան, որոնք, սակայն, բնակիչների համար այդքան էլ առաջնային հարցեր չեն:

Այստեղ երազում են արժանապատիվ խաղաղության հաստատման մասին: Գյուղի բնակիչ Մասիս Ավանեսյանը, որը 3 պատերազմ է տեսել, կռվել նաև ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթեի ջոկատում ու սեփական կյանքը այդպես էլ դասավորել չի հասցրել, ասում է՝ գյուղում վատ չեն ապրում:

«Մեր գյուղում մարդիկ հիմնականում հողով, անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ են զբաղվում: Մեր գյուղը հիմնականում ջրի խնդիր ունի: Վերջին մի քանի տարում ջուրը պակասել է, բայց ասել են՝ խնդիրը շուտով կլուծվի: Մեկ էլ ճանապարհի՝ ասֆալտի խնդիր կա: Բունկեր սարքելու պլաններ էլ կան: Գյուղապետը սարքելու համար ղեկավարությանն է դիմել, որ, Աստված ոչ անի, նորից մի բան լինի, եղած տեղը կանայք, էրեխեքը կարանան պաշտպանվեն: Բայց մեր գյուղն ապահով է: Տես՝ ինչ սարեր ունենք: Մեր սարերը մեր եկեղեցիներն են, ամեն արկից պաշտպանում են ու պաշտպանել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ»,«Փաստին» պատմում է Մ. Ավանեսյանը:

Ասում է՝ գյուղից այլ տեղ աշխատելու գնում են, բայց գյուղի դատարկման վտանգ չկա, գյուղը չեն լքում: Խնդիրներն ու վտանգները հաղթահարելու հիմքում Մ. Ավանեսյանը գիտելիքն է առանձնացնում: «Մարդուն ընդհանրապես հայրենիքի սահմաններից են ճանաչում: Հա, մի քանի անգամ վիրավորվել եմ, քիչ բան չեմ արել հայրենիքի համար: Թեկուզ վիրավոր, մինչև վերջ կռվել եմ, պատրաստ եմ նորից կանգնել ու նորից կռվել, բայց գիտեմ, որ մեր ուժը ջահելությունն է, ուժը գիտության մեջ է: Եթե ջահելությունը մնա էստեղ, հարսանիքներ անեն, շատանան, ամեն ինչ լավ կլինի:

Մեր գյուղի ջահելները շատ ակտիվ են, իրար օգնող, հասնող են թե՛ նեղ, թե՛ լայն պահին: Հետո, դե, շատից շատ բան է կախված: Եթե մեր ժողովուրդը շատ լինի, ամեն ինչ ուրիշ կլինի: Ադրբեջանը՝ 9 միլիոն, 17 միլիոն էլ Թուրքիան ունի: Իրանք շատ են, ինչքան կոտորես, էլի տեղը մնում է: Մեր ղեկավարությունը, կառավարողները պիտի փորձառու լինեն, ժողովրդին զինեն, աջակցեն, որ շատանան, հարսանիքներ անեն: Թուրքի ծրագիրն ի՞նչն ա. շատանալով՝ մեզ հաղթելը: Մենք էլ պիտի շատանալով իրենց հաղթենք»,-ասում է նա»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին