Կարևոր իրադարձություններ

Կիպրոսի Հանրապետությունը չի համաձայնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շարունակմանը

19 Հոկտեմբեր, 2015 19:38
Կիպրոսի Հանրապետությունը չի համաձայնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շարունակմանը

Կիպրոսի Հանրապետությունը չի համաձայնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շարունակմանը։ Այդ մասին հայտարարել է Կիպրոսի արտգործնախարար Յոհաննիս Կասուլիդիսը:

«Պատճառները, որոնցով բանակցությունները սառեցվել են, չեն դադարել գոյություն ունենալուց։ Գործերի ընթացիկ իրավիճակում մենք չենք կարող համաձայնություն տալ բանակցությունների վերսկսմանը»,- ասել է Կիպրոսի արտգործնախարարը։

Կիպրոսի արտգործնախարարն այդ կերպ է մեկնաբանել ԵՄ երկրների առաջնորդների այն նախաձեռնությունը, որն առնչվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները մոտ ժամանակներս սկսելուն։

 

Լրահոս

Դիտել ավելին