Կարևոր իրադարձություններ

Ինչ ուտել ուշադրության կենտրոնացումն ու ինտելեկտը բարձրացնելու համար

19 Հոկտեմբեր, 2015 19:27
Ինչ ուտել ուշադրության կենտրոնացումն ու ինտելեկտը բարձրացնելու համար

Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ մեզանից շատերն աշխատունակությունը բարձրացնելու համար դիմում են սուրճի կամ էլ այլ խթանիչների օգնությանը։

Կոֆեինն ունակ է ձեզ դարձնել ավելի էներգետիկ և անգամ որոշակիորեն օգնում է կենտրոնացնել ուշադրությունը աշխատանքային առաջադրանքներ կատարելու վրա, սակայն դրա չարաշահումը մարդուն դարձնում է նյարդային ու պատճառում է հոգեկան անհարմարություն։ Ավելի շատ խորհուրդ է տրվում օգտագործել ծովի ձուկ և առաջին հերթին՝ սաղմոն։ Այն սպիտակուցի աղբյուր է, որն անհրաժեշտ է գլխուղեղին։ Պետք է շաբաթական ձուկ ուտել առնվազն երկու անգամ։

Ընկույզն ու արևածաղիկը հարուստ են օմեգա-6 թթուներով ու հակաօքսիդանտներով, որոնք կանխում են ուղեղի ծերացումը։ Ավոկադոյի օգտագործումը նույնպես նպաստում է ինտելեկտուալ ձեռքբերումներին։ Այն նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկն ու բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին