Կարևոր իրադարձություններ

Ինչպես են հագնվում հայ դիզայներները. ֆոտոշարք

07 Հոկտեմբեր, 2015 21:38
Ինչպես են հագնվում հայ դիզայներները. ֆոտոշարք

Wnews.am-ը գրում է.

новый коллаж

Հետաքրքիր է` ինչպես են հագնվում նրանք, ովքեր հագցնում են մյուսներին: Այստե՞ղ էլ է ակտուալ հայտնի ժողովրդական ասացվածքը. «Կոշկակարն առանց կոշիկի», թե՞ այնուամենայնիվ դիզայներներն իրենց համար ժամանակ գտնում են:

Wnews.am-ը որոշեց առանձնացնել հայտնի հայ դիզայներներին և նրանց ոճը:

Արևիկ Սիմոնյան

Տարիներ  առաջ, երբ Արևիկը նոր էր հայտնվել հայկական նորաձևության աշխարհում, առաջին  բանը, որ հիշում էինք նրա կերպարի մասին խոսելիս՝ շնիկն էր, իսկ  նրա ստուդիայի պատն այդ ժամանակ դրսից զարդարված էր թիթեռներով:

Շնիկ, թիթեռներ, շեկ վարսեր, թվում էր՝ ամեն ինչ պարզ է, բայց, տարիների ընթացքում, Արևիկի ոճը փոխվեց, հիմա նա զուսպ, էլեգանտ տեսք ունի, բացի այդ, ինչը մեզ շատ է դուր գալիս, Արևիկը շեշտը դնում է իր աշխատանքի, այլ ոչ իր կերպարի վրա։ Նա այնքան էլ ակտիվ չէ համացանցում, իսկ այն, ինչ կա նրա ֆեյսբուքյան էջում, հիմնականում վերաբերում է իր աշխատանքին: Նա անընդհատ չի նկարում իր լուքերը, սելֆիներ չի անում, ավելորդ ուշադրություն իր վրա չի սևեռում, իր փոխարեն բավական ակտիվ է Kivera Naynomis էջը, որտեղ Արևիկի ապրանքանիշի աշխատանքներն են:

          

Անահաիտ Սիմոնյան

Նա, թերեւս, Արևիկի հակապատկերն է: Անահիտը շատ ակտիվ է համացանցում. սելֆիներ, սեփական լուքեր, հանգստից լուսանկարներ: Այս ամենի հետ՝ Անահիտն անձամբ է կրում և էլի լուսանկարների տեսքով համացանցում ցուցադրում իր նորաձեւության սրահի հագուստները: Անահիտի  դեպքում շեշտը դրված է իր կերպարի վրա: ԲԱՅՑ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Իրականում մենք ուզում ենք նշել, որ Անահիտը կարողացավ հասնել նրան, որ իրեն ընդունեն  որպես դիզայներ, որովհետև սկզբում շատերը թերահավատությամբ էին մոտենում նրա աշխատանքին։ Կարճ ժամանակում նա կարողացավ առաջընթաց գրանցել և հիմա շոու-բիզնեսի բավականին մեծ թվով հայտնիներ աշխատում են հենց Անահիտի հետ:  Ոճի առումով, ոչինչ չենք ուզում ասել, նկարները տեսնում եք  ինքներդ։

     

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին