Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն սկսում Է վերջին 13 տարվա ընթացքում խոշորագույն ռազմավարական վարժանքները

19 Հոկտեմբեր, 2015 18:52
ՆԱՏՕ-ն սկսում Է վերջին 13 տարվա ընթացքում խոշորագույն ռազմավարական վարժանքները

ՆԱՏՕ-ն սկսում Է վերջին 13 տարվա ընթացքում խոշորագույն Trident Juncture - 2015 ռազմավարական դաշտային վարժանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սիցիլիայում հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն՝ ելույթ ունենալով զորավարժությունների դաշտային փուլի բացմանը նվիրված հանդիսավոր արարողությանը:

«Վարժանքները կցուցադրեն ամեն տեսակ սպառնալիքների հակազդելու ՆԱՏՕ-ի ընդունակությունը»,-ասել Է նա:

Trident Juncture – 2015-ը բաղկացած Է երկու փուլից. վարժանքների հրամանատարաշտաբային մասը տեղի Է ունեցել հոկտեմբերի 3-ից մինչեւ 16-ը, իսկ դաշտային զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 21-ից մինչեւ նոյեմբերի 6-ը:

Զորավարժությունների շտաբային մասն անցկացվել Է Կանադայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Բելիգայում եւ Նիդեռլանդներում ՆԱՏՕ-ի հրամանատարության եւ հսկողության կառույցներում: Դաշտային վարժանքները կանցկացվեն Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Միջերկրական ծովի արեւմտյան մասում: Դրանցում գործի են դրված 36 հազար մարդ, 140 ինքնաթիռ եւ մինչեւ 90 ստորջրյա եւ վերջրյա նավեր՝ 30 պետություններից, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մեջ չմտնող Ավստրիայից եւ Շվեդիայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին