Կարևոր իրադարձություններ

Ինչպես առանց դժվարության մաքրել ջեռոցը. ամենապարզ ու մատչելի մեթոդը

19 Հոկտեմբեր, 2015 18:15
Ինչպես առանց դժվարության մաքրել ջեռոցը. ամենապարզ ու մատչելի մեթոդը

1in.am-ը գրում է .

Ցանկացած տանտիրուհի ուզում է, որ իր խոհանոցը փայլի մաքրությամբ: Սակայն ջեռոցը տանտիրուհիների Աքիլլեսյան գարշապարն է, որը այդքան դժվար է մաքրել:

kazhdoj-hozyajke-na-zametku-kak-otmyt-duhovoj-shkaf_afc95f85f0855d7a64e9a91608b43bc7

Բարեբախտաբար, մեր օրերում կան ոչ միայն մի շարք մաքրող միջոցներ, այլև տնային բաղադրատոմսեր՝ ինչպես լվանալ ջեռոցը:

Ի՞նչ է ձեզ հարկավոր.

¼ բաժակ խմորի փխրեցուցիչ
250 միլիգրամ անուշադրի սպիրտ
1 լ եռացրած ջուր
2 տարա տաք ջրի համար

1. Պայքարում ենք ապակու վրայի կեղտի դեմ

Փխրեցուցիչը խառնեք ջրի մեջ մինչև դառնա թթվասերի խտության ու այն զգուշորեն քսեք ապակուն: Կես ժամ անց մաքրեք ապակին շորով ու ձեր առաջ կներկայանա ապակու փայլուն մակերեսը:

2. Ինչպես լվանալ ջեռոցը

Գործողությունը ձեռնարկեք երեկոյան, որ ջեռոցը մինչ առավոտ առավելագույնս մաքրվի: Այսպես՝ հարկավոր է տաքացնել այն մինչև 150 աստիճան, ապա այն անջատեք:

Ապա եռացրած ջրով տարան դնում եք ջեռոցի ներքևի հատվածում, ապա երկրորդ տարան՝ մեջը լցված անուշադրի սպիրտ, դնում եք կողքին, փակում եք ջեռոցը ու թողնում ամբողջ գիշեր:

Առավոտյան անուշադրի սիրտիմեջ եք դնում մաքրող միջոցը ու ստացված խառնուրդով կտորի օգնությամբ մաքրում ջեռոցի պատերը:

Ձեր հին ջեռոցը կփայլի մաքրությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին