Կարևոր իրադարձություններ

Առանց ԿԱՀԿ-ին անդամակցության հնարավոր չի լինի ՀՀ-ից կենդանական ծագման մթերքների արտահանումը․ ՍԱՏՄ

24 Մայիս, 2022 18:36
Առանց ԿԱՀԿ-ին անդամակցության հնարավոր չի լինի ՀՀ-ից կենդանական ծագման մթերքների արտահանումը․ ՍԱՏՄ

Մեկնարկել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) 89-րդ ամենամյա գլխավոր նստաշրջանը, որն այս տարի անցկացվում է հիբրիդային՝ առկա և առցանց, տարբերակով, և որի հայաստանյան պատվիրակն է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ի լրատվական ծառայությունից։

Ցամաքային և ջրային կենդանիների առողջության համատեքստում՝ նստաշրջանի պատվիրակները քննարկում են հիվանդությունների կանխարգելման և պայքարի միասնական մոտեցումների, հակաբիոտիկների դիմադրողականության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման, կենդանի կենդանիների և կենդանական ծագման մթերքների, կերերի արտահանման և ներմուծման, տարանցիկ փոխադրման, անասնաբուժական պահանջների, ուղեկցող փաստաթղթերի, ինչպես նաև լաբորատոր կարողությունների հզորացմանը վերաբերող հարցեր։

 

Առանց այս կազմակերպությանը մեր երկրի անդամակցության հնարավոր չի լինի կենդանական ծագման մթերքների արտահանումը:

 

Լրահոս

Դիտել ավելին