Կարևոր իրադարձություններ

Ամփոփվեցին զորավարժության արդյունքները

24 Մայիս, 2022 00:02
Ամփոփվեցին զորավարժության արդյունքները

Մայիսի 23-ին N զորամիավորումում ամփոփվել են ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված մարտավարական զորավարժության արդյունքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, հրահանգներ տվել արձանագրված թերությունների շտկման ուղղությամբ, խրախուսական պարգևներ հանձնել զորավարժության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին։

 

Լրահոս

Դիտել ավելին