Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում 27-ամյա վարորդը Kia-ով հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

23 Մայիս, 2022 23:23
Արարատի մարզում 27-ամյա վարորդը Kia-ով հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Մայիսի 23-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում  Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Վ. Ադամյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և հայտնվել դաշտում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Վ. Ադամյանը, վերջինիս ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 29-ամյա Ռ. Ադամյանը, 29-ամյա Ս. Հակոբյանն ու 27-ամյա Ն. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին