Կարևոր իրադարձություններ

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը մեկնարկում է մարզերի զարգացմանը միտված ծրագիր

23 Մայիս, 2022 23:09
Հայաստանում  Չինաստանի  դեսպանատունը մեկնարկում է մարզերի զարգացմանը միտված ծրագիր

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը մեկնարկում է մարզերի զարգացմանը, կրթության, զբոսաշրջության, առևտրաշրջանառության և բիզնեսի ոլորտներում առաջընթացին միտված նոր ծրագիր, որն սկսվելու է Արագածոտնից: Այս մասին հայտնում են ՀՀ Արագածոտնի մարզպետարանից։

Այս առիթով ճանաչողական այցով այսօր մարզում էր արտակարգ և լիազոր դեսպան

Ն.Գ. պարոն Ֆան Յոնգը։ Արագածոտնի մարզպետարանում դեսպանին հյուրընկալեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Սա աննախադեպ հանդիպում էր․ 1990-ականներից ի վեր մարզպետարանն իր գործունեության պատմության մեջ առաջին անգամ էր Չինաստանի դեսպան հյուրընկալում։

Գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի, խորհրդական Արմեն Գրիգորյանի, զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի և Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի մասնակցությամբ մարզպետը չինական պատվիրակությանը ներկայացրեց մարզի տնտեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային ներուժը և պատրաստակամություն հայտնեց բազմակողմ համագործակցության, համատեղ զարգացման ծրագրերի մշակման և իրագործման։

 

Լրահոս

Դիտել ավելին