Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին

23 Մայիս, 2022 19:37
Հեղինակ՝ Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ ամենամյա վեհաժողովի շրջանակներում հանդիպել եմ Վրաստանի գործընկերոջս` Զուրաբ Ազարաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք մեր երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին, խոսել խնդիրներից, ներկայացրել նոր, համակարգային բարեփոխումների ծրագրերը: 

Առաջարկել եմ գործընկերոջս փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում: Զուրաբ Ազարաշվիլիին հրավիրել եմ Հայաստան` Երևանում հոկտեմբերի 5-7-ին անցկացվող Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին