Կարևոր իրադարձություններ

Ավետիսյանների գործով տուժող կողմի ներկայացուցչին հայտարարվեց նախաքննության ավարտի մասին

19 Հոկտեմբեր, 2015 18:04
Ավետիսյանների գործով տուժող կողմի ներկայացուցչին հայտարարվեց նախաքննության ավարտի մասին

«Փաստինֆո»-ն գրում է. 

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր յոթ անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանին այսօր նախաքննական մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին: 
 
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Ե.Սարգսյանն, ինքը միջնորդել է տրամադրել 26 հատոր կազմող գործի նյութերը՝  ծանոթանալու համար, պատճենահանվելուց հետո դրանք կտրամադրվեն կողմին: Նյութերի պատճենների տրամադրումից հետո էլ փաստաբանը կմիջնորդի որոշակի ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին