Կարևոր իրադարձություններ

Պուտինը պետք է բարձր գին վճարի Ուկրաինայում բարբարոսության համար. Բայդեն

23 Մայիս, 2022 11:44
Պուտինը պետք է բարձր գին վճարի Ուկրաինայում բարբարոսության համար. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է երկարաժամկետ գին վճարի Ուկրաինայում բարբարոսությունների համար։ Փոխանցնում է Европейская правда-ն։

«Պատճառներից մեկը, թե ինչու Պուտինը պետք է բարձր գին վճարի Ուկրաինայում բարբարոսության համար…պատճառն այն է, որ դա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային»,- ասել է Ջո Բայդենը։

Ըստ նրա՝ եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որոշակի մերձեցումից հետո ապագայում «պատժամիջոցները հիմնականում չպահպանվեն, ապա ի՞նչ ազդանշան կուղարկի դա Չինաստանին՝ Թայվանը ուժով գրավելու փորձի դեպքում»:

Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ուղղակի ռազմական միջամտության՝ Թայվանի դեմ Չինաստանի ագրեսիայի դեպքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին