Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանը Կինոյի տանը ծանոթացել է վերանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

20 Մայիս, 2022 00:15
Վահան Քերոբյանը Կինոյի տանը ծանոթացել է վերանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Կինոյի տուն, որտեղ հանդիպում է ունեցել Հայաստանի կինոգործիչների միության փոխնախագահ Միքայել Դովլաթյանի և միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նախարարի այցի նպատակն էր տեղում ծանոթանալ «Ազգային Սինեմաթեք կոնցեպտ» ստեղծարար կրթական–մշակութային միջավայր ստեղծելու նախաձեռնությանը։

Նախարարը շրջել է շենքի տարածքով, ծանոթացել իրականացվող վերանորոգման աշխատանքներին, տեղեկացել գաղափարի մանրամասներին, նաև առկա խնդիրներին ու խոչընդոտներին, քննարկել դրանց հնարավոր լուծումները։

 

Լրահոս

Դիտել ավելին