Կարևոր իրադարձություններ

Մերգելյանը Խորհրդային Միության երիտասարդ գիտնականի խորհրդանիշ էր․ այսօր անվանի գիտնականի ծննդյան 94-ամյակն է

19 Մայիս, 2022 19:02
Մերգելյանը Խորհրդային Միության երիտասարդ գիտնականի խորհրդանիշ էր․ այսօր անվանի գիտնականի ծննդյան 94-ամյակն է

Սերգեյ Մերգելյանը Խորհրդային Միության երիտասարդ գիտնականի խորհրդանիշ էր։

24 տարեկանում նա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է եղել, որը տարիքային առումով բացարձակ ռեկորդ էր ԽՍՀՄ գիտնականների շրջանում, իսկ 28 տարեկանում՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Մերգելյանը ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս վերլուծության բաժնի հիմնադիրն ու ղեկավարն էր։ 1956 թ. հայ գիտնականը հիմնել է նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը՝ այդկերպ սկիզբ դնելով Հայաստանում ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրությանը։

Մերգելյանը մեծ վաստակ ունի միջազգային ճանաչում ստացած հայկական մաթեմատիկական գիտական դպրոցի կայացման և հետագա զարգացման, ինչպես նաև Հայաստանում հաշվողական տեխնիկայի ու կիբեռնետիկայի զարգացման գործում:

Այսօր, մայիսի 19-ին, ականավոր գիտնականի ծննդյան 94-ամյակն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին