Կարևոր իրադարձություններ

Եթե դուք անձեռնմխելիություն ունեք դա դեռ չի նշանակում, որ դուք բարոյական սահմաններ չպիտի ունենաք. Վահագն Ալեքսանյան

19 Մայիս, 2022 13:42
Եթե դուք անձեռնմխելիություն ունեք դա դեռ չի նշանակում, որ դուք բարոյական սահմաններ չպիտի ունենաք. Վահագն Ալեքսանյան

Այսօր տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ Երևանում տիրող իրավիճակին նշեց, որ եթե պատգամավորները անձեռնմխելիություն ունեն՝ դեռ չի նշանակում, որ չպետք է բարոյականության սահմաններ չունենան։

«Ամեն երեկո, երբ որ կանգնում եք 2000-3000 քաղաքացիների առաջ ու հայտարարում, որ քաղաքը պարալիզացրել եք կամ պարալիզացնելու եք վաղը, անպայման հիշեք, որ Հայաստանի Հանրապետությունում միակ պարալիզացված բանը որ լինելու է, լինելու է ձեր թալանած հաշիվները ու ձեր թալանած գույքը»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին