Կարևոր իրադարձություններ

Բնության թանգարանը հրավիրում է միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը

18 Մայիս, 2022 13:58
Հեղինակ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Բնության թանգարանը հրավիրում է միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի բնության պետական թանգարանը սիրով հրավիրում է բոլորին մայիսի 18-ին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը, որի շրջանակներում ժամը 16:00-ին թանգարանում տեղի կունենա գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսի բացումը։

Այսօր թանգարանը անվճար սկզբունքով բաց կլինի ժամը 11:00-ից մինչև 17:00-ն։

Թանգարանի չորս սրահներում ցուցադրված են ‎Հայաստանի Հանրապետության ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ նմուշներ։

Ներկայացված են Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանության, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ (էնդեմիկ) ներկայացուցիչների ցուցանմուշներ։

Սիրով սպասում ենք Ձեզ»։

 

Լրահոս

Դիտել ավելին