Կարևոր իրադարձություններ

Միջգերատեսչական նիստում քննարկվեցին համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը

13 Մայիս, 2022 19:15
Միջգերատեսչական նիստում քննարկվեցին  համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նա¬խատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վերջինիս մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում քննարկվել են համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 59 հայտերը, որոնք վերաբերել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցմանն ու հիմնանորոգմանը, լուսավորության ցանցի անցկացմանը, կոյուղագծերի կառուցմանը և այլն։

Հանձնաժողովի նիստում անդրադարձ է կատարվել նաև «Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագծին, որով առաջարկվում է սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացման, քննարկման ու հաստատման գործընթացներն իրականացնել սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացները սկսել տարեսկզբից, իսկ շինարարական աշխատանքները` անմիջապես՝ եղանակային բարենպաստ պայմաններում։

 

Լրահոս

Դիտել ավելին