Կարևոր իրադարձություններ

Արման Իսրայելյանը՝ Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար

10 Մայիս, 2022 17:03
Արման Իսրայելյանը՝ Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Արման Իսրայելյանն առաքելության ղեկավար է նշանակվել:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին